Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ»
Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը: ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում: Հարցազրույցի հայերեն տարբերակը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը»,–ասել է դեսպանը:
Նրա խոսքով`այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Նա նշել է, որ կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:
«Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում»,-ասել է Թումանյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում պատերազմից հետո մնացած ահաբեկչական խմբավորումների մասին հարցին` դեսպանը նշել է, որ Արցախյան վերջին պատերազմին Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված վարձկան ահաբեկիչները պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ:
Նա հիշեցրել է, որ ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Թումանյանը նշել է, որ Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-26 04:58
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News высказывания министра транспорта Турции Абдулкадира Уралоглу о необходимости проведения так называемого Зангезурского коридора.
-
2024-11-26 04:52
Двадцать девятый саммит ООН едва не завершился полным провалом: отпущенных двух недель не хватило, чтобы договориться, и делегаты почти 200 стран провели еще два дня и две ночи в переговорных, откуда выходили измотанными и злыми. В итоге в ночь на воскресенье компромисс был найден, но почти все остались недовольны, пишет BBC.
-
2024-11-26 04:35
Во всем мире побеждают национально-патриотические силы, однако нынешние армянские власти не разбираются в глобальных политических процессах и продолжают продвигать неолиберальные идеи. Такое мнение в программе Sputnik Армения "Абовян time" выразил профессор Стэнфордского университета, политолог-международник Артур ХАЧИКЯН.
-
2024-11-25 19:43
Президент Республики Польша прибыл в Республику Армения.