Ամեն պատգամավոր ամսական լրացուցիչ 50 000 դրամ է ստանում
Յուրաքանչյուր պատգամավոր ամեն ամիս ստանում է 50 000 դրամ` որպես պատգամավորական գործունեության ծախսերի հատուցում։ Այս մասին այսօր ԱԺ–ի ամբիոնից իր գործընկերներին հիշեցրեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` շեշտելով, որ գումարը ստանում են բոլորը, բայց ոչ բոլորն են ծավալում պատգամավորական գործունեություն ու ոչ բոլորն են այդ գումարը նպատակային ծախսում։
Ուստի պատգամավորն իր գործընկերներին առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում ու այդ գումարներն ուղղել Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին։
«Դա տարեկան կտրվածքով կազմում է 79 մլն դրամից ավելի գումար, այսինքն` մոտ 80 մլն դրամ, և վստահաբար առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 114 անձինք դրա կարիքն ավելի շատ ունեն»,– ասաց Ուրիխանյանը` հույս հայտնելով, որ արդեն լուծարման շեմին կանգնած ԱԺ պատգամավորները կկատարեն այդ բարոյական քայլը։
Խորհրդարանը, սակայն, չանսաց գործընկերոջ կոչին։ ԱԺ Առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ հանձնաժողովը նախագծին միաձայն բացասական եզրակացություն է տվել։
«Որն էր մեր հիմնավորումը։ Այն, որ առաջարկվող նախագծով հետապնդվող նպատակը դուրս է «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կարգավորումների շրջանակից»,– ասաց Տիգրանյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ միայն 2020թ–ին ԱԺ–ը պետական բյուջե է վերադարձրել 400 մլն դրամ, որից իր համոզմամբ, գումար կհատկացվի նաև Արցախյան պատերազմի մասնակիցներին։
Քննարկմանը հետևած քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորները մերժեցին Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.