ՀՅԴ․ Զարեհ Սինանյանը տեղի ունեցած ավերի համար մեղսակից է
Ափյուռքի գործերի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 2-10-ն այցելելու է Լոս Անջելես։
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին չի դատապարտել նախապատերազմական, պատերազմի օրերի և հետպատերազմյան ավերի համար, ինչը նշանակում է, որ նա մեղսակից է հայրենիքի ու ժողովրդի դավաճանությանը։
«Նիկոլ Փաշինյանը դասալիք է։ Նա լքեց իրեն քվեարկողներին։ Նա լքեց մեր տասնյակհազարավոր բանակայիններին ու կամավորներին՝ նրանց ընտանիքներով հանդերձ։ Նա լքեց մեր ռազմագերիներին։ Լքեց Արցախը։ Նա մեր երկիրը մխրճեց կոռուպցիայի և բռնատիրության մեջ ու մոլորեցրեց բոլորին։
Իսկ հիմա, երբ խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բնականոնացման մասին, երկրներ, որոնց վերջին արարքները պարզապես շարունակությունն են նրանց դարավոր հակահայ նպատակների, Փաշինյանն այս ձևով ոչ միայն ուրանում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը, այլև վտանգի տակ է դնում արդարության մեր պահանջը»,- ասվում է հայտարարության մեջ և ընդգծվում՝ քանի դեռ Զարեհ Սինանյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով նրան, հայ համայնքը նրան չի ողջունի, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.