Էդգար Ղազարյան․ Փաշինյանն այլևս պաշտոնավարելու իրավունք չունի
2021 թվականի ապրիլի 25-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, այլևս պաշտոնավարելու իրավունք չունի, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Եթե նա շարունակում է ապօրինի կերպով այդ պարտականությունները կատարել՝ մեկնաբանելով, որ 2019 թ հունվարի 14-ին ԱԺ-ն ընտրել է նրան վարչապետի պաշտոնում, ապա այսօր ունենք սկզբունքորեն նոր իրավիճակ, որ Ազգային ժողովը իրեն չի ընտրել վարչապետի պաշտոնում։ Հետևաբար, խորհրդարանական կառավարման երկրում, եթե ԱԺ-ն որևէ մեկին չի ընտրում վարչապետի պաշտոնում, ուրեմն նա պաշտոնավարելու իրավունք չունի։ Սա նոր իրավիճակ է», - հայտարարել է Էդգար Ղազարյանը։
Բացի այդ, Ղազարյանի խոսքով, ԱԺ-ում քվեարկությունը ցույց տվեց, որ վերին աստիճանի ճշգրտությամբ իրագործվում է այն հանցավոր պայմանավորվածությունը, որն ունեցել են երեք քաղաքական ուժերը։
«Մենք պարտավոր ենք պահպանել մեր երկրի անվտանգությունը, սահմանադրականությունը և հասարակության հավաքական շահերը», - ասել է Ղազարյանը՝ նշելով, թե իր ծննդավայրից՝ Վայքից է սկսելու պայքարել անօրինակության դեմ։
«Մայիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մուտքի մոտ և հանդիպում եմ խնդրելու ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հայտնեմ մտահոգություններս ու լսեմ խելամիտ բացատրություններ։ Պետք է հանդիպումներ լինեն նաև ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորների հետ, որպեսզի լսենք խելամիտ բացատրություններ՝ իրենց կայացրած որոշումների վերաբերյալ», - ասել է Ղազարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".