«Փաստ»․ ԳՆԱՃԸ ԳՆԱԼՈՎ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ Է, ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
«Իշխանություններն ամեն ինչ վառ գույներով հրամցնելու տենդի մեջ անընդհատ ներկայացնում են թվեր, որոնք, ըստ տնտեսագետների մեծամասնության, իրականությունից շատ հեռու են:
Մասնավորաբար, քաղաքացիները ամեն օր շոշափելիորեն զգում են մեծ գնաճ, սակայն պաշտոնական թվերը բոլորիս համոզում են, որ մեր տեսածին ու մեր գրպանի վրա զգացածին չհավատանք:
«Երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նա միևնույն ժամանակ հավելեց, որ գնաճի տեմպերն անընդհատ մեծանում են: «Եթե դիտարկենք միտումները, գնաճը գնալով ահագնանում է, որովհետև 2020 թ. հունվարից սկսած՝ մենք ամեն ամիս ունեցել ենք մինչև 1,5-1,8 տոկոսանոց գնաճ: Իսկ դեկտեմբերին գնաճի ցուցանիշը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 3,7 տոկոսի: Արդեն 2021 թ. հունվարին ունեցանք 4,3, հետո՝ 4,8 տոկոս, ու գնալով այդ ցուցանիշն աճեց: Ակնհայտ է, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածների, մենք հիմա ամեն ամիս ավելի բարձր տեմպերով գնաճ ունենք: Հետևաբար, սա վկայում է, որ տնտեսությունում գնաճի առումով դրական միտումներ դեռ չկան»,-ասաց տնտեսագետը»,-գրում է թերթը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.