Սյունիքում մեկնարկել է սիրիացի 2 վարձկանի դատավարությունը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 4-ին, մեկնարկել է Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկչի դատական առաջին նիստը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստում դատարանի որոշմամբ երկու վարձկան ահաբեկիչների խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ:
Նշենք՝ քրեական գործով հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.