Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին․ Արդեն ընտանիքիդ անդամներին ես հանել աճուրդի, որ քեզ փրկես
Այժմ Հայաստանի Հանրապետություն իրավաբանական պատճառներով գոյություն չունի նախընտրական ոչ մի օրինական պայքար։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Ընտրական պայքար է սկսվում, երբ հանրապետության նախագահի հրամանագիր կա ընտրությունների օր նշանակելու մասին։ Այդ հրամանագիրը չկա, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամսից սկսել է ընտրապայքարը։ Ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձագանքում այս իրավախախտմանը։ Սրանց անգրագիտության աստիճանը տեսեք։ Էտ փնթիներն ինձ վիրավորանքի համար դատի են տալիս, բայց պետք է հասկանան, որ խոսքը իրավաբանական անիրազեկության մասին է։ Իրենք հրաժարական տված վարչապետ կոչեցյալին նորից ներկայացնում են վարչապետի թեկնածու և ձեռնպահ քվեարկում։ Այսինքն՝ իրենք չեն կողմնորոշվում Նիկոլ Փաշինյանը պետք է որպես վարչապետի թեկնածու, թե՝ ոչ։ Այ ձերքայլականներ, կողմնացույց վերցրեք, կհասկանաք, որ ուղղությունն է ձեզ պետք»,- ասաց նա։
Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերող մարդը Ռոբերտ Քոչարյանն է։
«Կարող է սա իմ վերջին ելույթը լինի, որովհետև ես մտադիր եմ քաղաքականությունից դուրս գալ։ Ես հնարավոր է չմտնեմ որևէ քաղաքական թիմ, միևնույնն է, ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև ես իր մեջ լրջություն եմ տեսնում։ Հիշեք Քոչարյանի նստած դիրքն ու Հեյդար Ալիևի։ Հեյդար Ալիևը ոնց որ մերժված հայցվոր լիներ, իսկ այսօր այդ նույն կարգավիճակով փնթի որդի Ալիևի դեմը նստում է Նիկոլ Փաշինյանը։ Ո՞նց կարելի է այս տարբերությունը չնկատել և չգնահատել։ Եկեք համախմբվենք լուրջ մարդու կողքին և փրկենք Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր հանձնում է Հայաստանը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ թքում է Սահմանադրության վրա, և չկան երաշխքիներ, որ նա չի կեղծի ընտրությունները։
«Ես պարզապես ցանկանում եմ ընդդիմադիր ոլորտին հորդորել՝ պետք չեն այս ընտրությունները, եթե լինելու են Բայրաքթարի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Ես չգիտեմ՝ ինքը երեկ ինչի ազդեցության տակ, հավանաբար մի քանի բաժակ տոպկել էր, Ազգային ժողովի ամբիոնից ասաց՝ չմտածեք, թե իշխանության փոփոխություն է լինելու։ Նիկոլ Փաշինը թքած ունի ընտրությունների վրա։ Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հիմքեր ունեմ ենթադրելու, որ գալիք ընտրությունների ելքը որոշված է։ Նիկոլ Փաշինյանը դարի հանցագործն է, որովհետև նա միակ քաղաքական գործիչն է, որն այսքան հոդված է ր վրա շալակել քրեական օրենսգրքից»,- ընդգծեց Պետրոսյանը։
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը ռազմական հայտարարություններ անելուց առաջ չի խորհրդակցում ռազմական մասնագետների հետ, քանի որ նրա հայտարարություններն անհեթեթ են։ «Ասում էր՝ իմ որդին առաջնագծում է եղել ու իրեն կպած զինվոր է եղել, որը մահացել է։ Դու խորհրդակցե՞լ ես ռազմական գործիչների հետ։ Ո՞նց կարող է երկու իրար կպած մարդկանցից մեկը Բայրքաթարից զոհվի, մյուսը ողջ մնա։ Լավ, ամոթ չունե՞ս դու, հերիք ա։ Արդեն ընտանիքիդ անդամներին ես հանել աճուրդի, որ քեզ փրկես, ընտրվես, բայց դու չես ընտրվելու։ Ասում է՝ մենք Վարդան Մամիկոնյանի ցեղից ենք, արա դու Ցռան Վերգոյի ցեղից ես»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.