ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Մասնավորապես, ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամինի և Լուկաս Ֆարլասի հետ նախաձեռնել ու 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵԽ նախագահ Շառլ Միշելին։
«Պատգամավորները նշել են՝ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է։ Բացի այդ, սա նաև այն 112 անձանց է վերաբերում, որոնց մասին որևէ տեղեկություն Ադրբեջանը չի տրամադրում, և վերջապես խոսքն այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր»,–ասաց Եղոյանը։
Նրա խոսքով` պատգամավորները նաև ընդգծել են, որ թեև Ադրբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք իբր խախտել են հրադադարի ռեժիմն այն ավարտելուց որոշ ժամանակ անց, այդուհանդերձ ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել:
Ըստ պատգամավորների` Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերների կարգավիճակի խախտում է։
Եղոյանը նշեց` սա եվրոպական ինստիտուտների առաջին արձագանքը չէ, սակայն հույս ունի, որ վերջինը կլինի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.