Բլինքենը Հեյկո Մաասին կտրուկ դիրքորոշում է հայտնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասին հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ԱՄՆ-ի կտրուկ դիրքորոշումը: Այս մասին Պետդեպարտամենտը հայտարարել է Լոնդոնում նախարարների հանդիպումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պետքարտուղարը նաև բարձրացրել է այն հարցը, որ (ԱՄՆ)վվարչակազմը վճռականորեն դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Պետքարտուղարն ու արտգործնախարարը ընդգծել են, որ տրանսատլանտյան համագործակցությունը անհրաժեշտ է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ապակայունացնող գործողությունների ֆոնին»,- հավելել է Փրայսը:
Նաև, նրա խոսքով, քննարկվել է Ուկրաինային աջակցությունը:
«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ գազատարի երկու գծի կառուցում` Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: Այն նաև կանցնի Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի տարածքային կամ բացառիկ տնտեսական գոտիներով: Միացյալ Նահանգները իր հեղուկացված գազը մղում է դեպի Եվրոպա և փորձում է թույլ չտալ ռուսական գազատարի ավարտը: 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում շվեյցարական Allseas-ն անմիջապես դադարեցրել է աշխատանքը: Տեղադրումը վերսկսվել է մեկ տարի անց՝ 2020 թվականի դեկտեմբերին Nord Stream 2 AG-ի օպերատորը, խողովակաշարի Fortuna տեղադրողի օգնությամբ, գերմանական ջրերում 2,6 կիլոմետր խողովակ է տեղադրել: Այժմ շինարարությունը հասել է վերջին փուլին: «Գազպրոմի» տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովը հայտնել է, որ նախագիծը կավարտվի այս տարի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».