Թաթոյանն Ալիևի ելույթից հատվածներով նամակ է ուղարկել ԵԱՀԿ նախագահին և ՄԽ համանախագահներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պաշտոնական նամակներով ուղարկել է Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
«Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը։ Դրանք ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները»,–գրում է Թաթոյանը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:
Թաթոյանը վստահեցնում է` Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի: Այս ամենի նպատակն է, ըստ ՄԻ պաշտպանի, ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.