Ադամ Շիֆ․ Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվում 19 հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությանն ու ներկայում Բաքվի բանտերում գտնվող մյուս գերիների հալածանքներին և կտտանքներին:
«Մինչ մենք աշխատում ենք ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները: Հարիկավոր է դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:
Սրտի ցավ եմ ապրում 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ լինելու նրանց կողքին՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության հասնելու համար»,-գրել է կոնգրեսկանը:
Նա հավելել է, որ նշվածները Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերեն, որն անպատասխան չպետք է թողնի ԱՄՆ-ը, տեղեկացնում է Verelq.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.
-
2025-06-16 11:53
Всю ночь и ранним утром глава укрупненной общины Апаран Карен Егиазарян вместе со своими заместителями и руководителями ответственных подразделений находился на месте, участвуя в работах по ликвидации последствий стихийного бедствия. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в администрации Апарана.
-
2025-06-16 11:50
В Армении 11 участников утренней акции жителей села Касах (Котайкская область Армении) подвергнуты административному задержанию. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе МВД.
-
2025-06-16 11:46
Президент США Дональд Трамп заявил о необходимости расширить усилия по задержанию и депортации нелегальных мигрантов в крупнейших американских городах, передает РИА Новости.