«Ժողովուրդ». ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԱԾ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախաքննական մարմիններին հրահանգ է իջեցված որևէ կերպ չանհանգստացնել զինվորականներին, գեներալներին, նրանց հանգիստ թողնել: Ինչպես հայտնի է, պատերազմից հետո շատերն են հայտնվել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում, և կան հարուցված քրեական գործեր, որոնցում մեծ թվով գեներալներ են ներգրավված՝ որպես վկա կամ կասկածյալ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փուլում քաղաքական իշխանության հրահանգով որոշվել է նրանց հանգիստ թողնել, որևէ քննչական գործողություն չիրականացնել: Ըստ ամենայնի, այս ամենն արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի զինվորականներին կարողանան իրենց կողմը գրավել և անհրաժեշտ ձայներ ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 14-ին էր գրել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Այն ժամանակ ևս ԳՇ-ից կանչում էին զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով։ Այժմ էլ, փաստորեն, փորձ է արվում իրենց կողմը գրավել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված զինվորականներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.