«Աղբային» պատերազմը շարունակվում է. «Սանիթեքը» վստահ է, որ կհաղթի արբիտրաժային դատարանում
«Սանիթեք» աղբահավաք ընկերությունը, որի հետ Երևանի քաղաքապետարանը խզել էր պայմանագիրը, համոզված է, որ հաղթելու է արբիտրաժային դատարանում։ Այս մասին ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ընկերությանը փաստաթղթերի փաթեթ է փոխանցել, որը կօգնի նրանց հաղթել արբիտրաժային դատարանում։
Ի պատասխան Թավիլը ներկայացրեց հայցի պատմությունը։ Մասնավորապես դեռևս 2019 թվականի տարեվերջին, երբ կառավարությանը ծանուցում էր ուղարկվել, որում հստակ ներկայացվել էր խնդրո առարկան և այն, որ վեճը բանակցությունների արդյունքում չլուծելու դեպքում գործը կքննվի միջազգային արբիտրաժային դատարանում, այդ ժամանակ ընկերությունն արդեն իսկ ուներ բավականաչափ ապացուցողական բազա և հավաստող փաստաթղթեր, որոնք հաստատում էին այն, որ պետության կողմից խախտվում են ներդրողի իրավունքները: Ինչպես նաև փաստացի պետության անօրինական գործողությունների արդյունքում ահռելի վնասներ են հասցվում օտարերկրյա ներդրողին:
«Ավելին, մենք դիմել ենք Ներդրման վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID): Վեց ամիս ծանուցումը մնացել էր անպատասխան, հետո աշխարհին, այդ թվում Հայաստանին պատուհասած համավարակը, ապա Արցախյան պատերազմը երկարաձգեցին արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ հենց եղավ հնարավորություն, ընկերությունը հայցը ներկայացրեց արբիտրաժային դատարան։ Վստահ ենք, որ ունենք բոլոր հիմքերը հաղթելու», – նշեց տնօրենը:
Հարցին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետը փաստաթղթեր է փոխանցել, որոնք կօգնեն նրան հաղթել, Թավիլը ժպտաց և հարցը թողեց առանց մեկնաբանության: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ քաղաքապետի հետ վերջին անգամ հանդիպել է 2019 թվականի մարտին: Ընկերության տնօրենը խուսափեց պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է վերադառնալ հայկական շուկա։
«Ամեն ինչ կյանքում տեղի է ունենում ճիշտ ժամանակին», – եզրափակեց նա։
2017 թվականից ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում խոսվում էր այն մասին, որ «Սանիթեքը» որակյալ ծառայություններ չի մատուցում։ Խնդիրը սրվեց 2018 թվականի երկրորդ կեսին և պահպանվեց մինչև 2019 թվականի սեպտեմբեր։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ընկերությունը մայրաքաղաքի բյուջեին 5.3 մլրդ դրամի վնաս է հասցրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.