Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում.մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» թեմայով արտահերթ զեկույց է ներկայացրել:
«Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» Այսպես եմ վերնագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան այս նոր արտահերթ զեկույցը (անգլերենով):
Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում:
Ստորև այդ ընկալումների մի քանի օրինակ`
1. Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
2. Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
3. Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
4. Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
5. Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
6. Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:
Այսինքն` այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն:
Զեկույցը ներկայացնում է նաև միջազգային մարմինների և լրատվամիջոցների հրապարակային դատապարտող հայտարարությունները պուրակի վերաբերյալ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.