Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԱՊԱԳԱ ԿԱ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմն ընտրել է Հայաստանն ապագա ունի կարգախոսը, մինչդեռ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալը որևէ մեկը երբևէ կասկածի տակ չէր դրել Հայաստանի, Արցախի ապագան։ Ասել է թե՝ նման կարգախոսով խոստովանում են, որ իրենց իշխանության գալուց հետո խարխլել են Հայաստանի ապագայի հիմքերը՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Արա Սաղաթելյանն ընդգծել է.
«Իշխանությունները մանիպուլյատորներ են, թրոլինգով են զբաղված: Այո՛, ապագա կա, բայց առանց Նիկոլի, այլ բանաձև գոյություն չունի, քանի կա Նիկոլը ապագան շատ մշուշոտ է : Ապագան կա, չի լինելու Նիկոլը և լինելու է ապագան»:
Հարցին՝ Ադրբեջանի ղեկավարը ամեն օր նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, սրանք ընդամենը հաղթանակից ոգևորված հայտարարություննե՞ր են, թե հակառակորդն իսկապես նոր նկրտումներ ունի Հայաստանի տարածքների հանդեպ, Արա Սաղաթելյանն ասաց.
«Ինչ վերաբերվում է այդ հայտարարություններին, ապա դա բացատրվում է մի բանով՝ մենք ունենք ապաշնորհ ղեկավար, որը բացի ինտրիգներից և ստից ոչ մի բանի ունակ չէ»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, քանի որ բոլոր կառույցները պահանջել են նրա հրաժարականը.
«Ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, ընդամենը ֆորմալ լեգալիզացնում է այն գործընթացը, որն իրականացվում է Ռուսաստանի հովանու ներքո , Նիկոլը որևէ ազդեցություն չունի այդ գործընթացի վրա: Այդ պատճառով էլ Ալիևը կարող է իրեն թույլ տալ ցանկացած սպառնալիք և մենք միշտ գտնվելու ենք այս շարունակական պարտության մեջ քանի Նիկոլը և Նիկոլիզմը այս երկրում կա»,-ասաց Արա Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.