Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննարկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարարը պատասխանեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:
Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:
«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», - ասաց Լավրովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.