Մխիթար Զաքարյան․ Չեմ ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել
Մեղրիի քաղաքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանի համար այս ընտրությունները լինելու են իր անցած գործունեության, անցած ճանապարհի գնահատականն ազգաբնակչության կողմից։
«Հույս ունեմ, որ իմ ժողովուրդն ինձ անակնկալ չի մատուցի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը։
Մեղրիի քաղաքապետը նշեց՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Սյուինքիում տեղի ունեցածը կազմակերպած չէր։
«Կազմակերպելու ժամանակ էլ չի եղել, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողն այդ օրը Սյունիք այցելել է հանկարծակի, ինչ-որ տեղ նաև թաքուն։ Մասնակիցները բոլորը Մեղրիի բնակիչներ են եղել, բոլորին ճանաչում եմ, հարգում եմ, մեծ մասը մարտական գրոծողությունների մասնակիցներ են», - ասաց նա։
Մխիթար Զաքարյանի կարծիքով՝ Սյունիքն այսօր անվտանգ չէ։
«Մեր թիմի հիմնական մեխն անվտանգության բաղադրիչի ավելացումն է», - ասաց նա։
Մեղրիի քաղաքապետն ընդգծեց՝ չի ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել։
«Այս իրավիճակում այսպիսի անատամ, պոպուլիստական իշխանության պարագայում Հայաստանին ոչ մեկը թույլ չի տա տարածաշրջանում շարունակելու գործունեությունը, մենք կկորցնենք պետականությունը, բայց ես լավատես եմ, ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը, հույս ունեմ՝ մոտ ապագայում կտեսնենք հայկական պետականության վերածնունդը», - նշեց Մխիթար Զաքարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.