ԵԱՀԿ անդամ երկրներից 11–ը համատեղ հայտարարություն են ընդունել
ԵԱՀԿ անդամ 11 երկրների մշտական ներկայացուցիչները, ներառյալ Հայաստանը, հայտարարություն են ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ, որում ընդգծել են նացիզմի և նեոնացիզմի հերոսացման անթույլատրելիությունը:
Հայտարարությունն ընդունել են ԵԱՀԿ-ում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչները:
«2021 թվականին նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի 76-րդ տարելիցը։ Նացիզմը միլիոնավոր կյանքեր խլեց և հրեշավոր տառապանքներ պատճառեց մարդկությանը, և մեր սրբազան պարտքն է փայփայել և հաստատակամորեն պաշտպանել պատմական ճշմարտությունն այն իրադարձությունների մասին, որոնք պահպանվում են մեր ժողովուրդների հիշողության մեջ և արխիվային փաստաթղթերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության, դրա պատճառների և արդյունքների կեղծումը վիրավորում է նացիզմի դեմ պայքարողների հիշատակը՝ նպաստելով մանիպուլյացիաներին և ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմքերի խարխլմանը», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ անթույլատրելի է ցանկացած նացիստական շարժման և նեոնացիզմի հերոսացումը, այդ թվում՝ հուշարձանների և հուշահամալիրների կառուցման և հրապարակային ցույցերի անցկացման ձևով։
«Վճռականորեն դատապարտում ենք նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների վերականգնման և հերոսացման փորձերը»,- շեշտել են ԵԱՀԿ անդամ երկրները:
Կազմակերպության մշտական ներկայացուցիչները հաստատել են, որ հավատարիմ են ազատ, ժողովրդավարական և անվտանգ միության գաղափարին: Նրանք նաև կարևորել են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա համապարփակ երկխոսությունը՝ միջազգային անվտանգության և վստահության համակարգի ամրապնդման նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.