ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարեց իր օրակարգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԱԾ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ստեղծած «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը։
«Մենք լուսաբանելու ենք հակազգային կառույցների գործունեությունը, աջակցելու ենք ռազմական անվտանգության ուժեղացմանը, պահեստազորին, վերահսկելու ենք գալիք ընտրությունները», – ասաց Եպիսկոպոսյանը։
Նրա խոսքով` ի սկզբանե կազմակերպությունը ստեղծվել է որպես ապաքաղաքական կառույց, բայց կյանքն իր շտկումներն է մտցրել։ Միությունն ավելի վաղ միացել էր ԶՈւ գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջին: Կառույցն այժմ էլ վստահ է, որ ճգնաժամից դուրս գալն ու ընթացիկ մարտահրավերների հաղթահարումն անհնար է առանց իշխանությունների հրաժարականի։
«Երկրի ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետևանքով ավերիչ հարված է հասցվել երկրի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, քաղաքացիական հասարակությանը և այլ ինստիտուտներին: Այս իրավիճակից դուրս գալը մենք տեսնում ենք ջանքերի համախմբման, առանց բացառության բոլոր ռեսուրսների մոբիլիզացման մեջ։ Կոչ ենք անում բոլոր սպաներին միանալ մեզ», – ասաց նա։
Եպիսկոպոսյանի խոսքով` պետք է թույլ չտալ, որ մոլեռանդ պոպուլիստները ժողովրդին բաժանեն սևերի և սպիտակների, գայլերի և գելխեղդների։
Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.