Последние новости

Գլխավոր դատախազը՝ ընտրություններին օրենքը շրջանցելու փորձի մասին

Հետևանքները լինելու են շատ ցավոտ, արձագանքը դրան լինելու է շատ կոշտ. Խորհրդարանում Դատախազության տարեկան զեկույցի ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ առաջիկա ընտրություններին։

Գլխավոր դատախազը նշեց, որ վիրավոր հայրենիքը թևակոխում է կարևոր փուլ, տեղեկացրեց, որ դրան գիտակցված վերաբերմունք պետք լինի, ապա դիմեց ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին առանց բացառության՝ դրսևորել իրավահպատակ վարքագիծ՝ առանց խաբելու, կեղծելու և վիրավորանքի ներկայանալ հանրությանը։

«Ստիպված եմ լինելու որպես դատախազ իմ նախազգուշական խոսքը ասել, որ եթե որևէ մեկի մտքով անցնելու է, որ այս համապետական պատասխանատու գործընթացում պլաններ ունեին օրենքը շրջանցելու, այս պահին բարեկամաբար զգուշացնում եմ՝ հետևանքները լինելու են շատ ցավոտ, որովհետև արձագանքը դրան լինելու է շատ կոշտ»,- եզրափակեց Դավթյանը, տեղեկացնում է ՓաստԻնֆո։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ