Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ, ՈՐՈՆՔ ՆԻԿՈԼԻՆ ԴԵՄ ԵՆ, ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԶՆԻՑ ԱԿՆԿԱԼԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Hraparak.am-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ։ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին հարցրինք, թե հստակեցվե՞լ է նրա՝ քաղաքականություն մտնելու ձևաչափը, ընտրություններին մասնակցելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ Սաղաթելյանն ասել էր, թե սկսելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ «Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված և կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝ որպես քաղաքական միավոր»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի ձևավորված դաշինքների վերաբերյալ՝ ՀՀԿ-«Հայրենիք», Քոչարյան-ՀՅԴ և այլն, ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում։ «Հստակ տեղեկություն բոլոր դաշինքների մասին դեռ չկա, կա տրամադրվածությունների մասին տեղեկություն։ Որքան տեղյակ եմ, բոլորն էլ ասում են, որ երբ կհայտարարվեն ընտրություններ, և մենք կհամոզվենք, որ երկիրը ղեկավարող իդիոտը մեզ հերթական անգամ չի խաբում, այդ ժամանակ կհայտարարենք մեր քաղաքական կոնֆիգուրացիաների մասին։ Ես այդպես եմ հասկանում իրականությունը՝ դատելով Ձեր կողմից հիշատակված տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ելույթներից։
Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, եթե լինեն ընտրություններ, չարժե հակասություններ փնտրել ընդդիմադիր դաշտի ներսում։ Ամեն ինչ շատ պարզ է, կարող են լինել տարբեր կոնֆիգուրացիաներ, դրանք կարող են ունենալ մարտավարական և տեխնիկական բնույթ, իսկ գաղափարը մեկն է՝ ազատել երկիրն այս պատուհաս, ոչ կոմպետենտ դավաճաններից։ Կա իշխանություն, որը տապալել, քանդել է մեր երկիրը, նվաստացրել է մեր ազգային ինքնությունը՝ որպես ազգ, որը սպանել է 5 հազար հոգի, որն անտուն ու անհույս թողել է տասնյակ հազարավոր մարդկանց, և կա ընդդիմություն, որը պատրաստ է ցանկացած քաղաքակիրթ ճանապարհով, այս պարագայում հնարավոր է և ընտրությունների միջոցով, ազատել այս ազգը այս տականքներից»,- պատասխանեց Սաղաթելյանը։
Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները, Սաղաթելյանին հարցրինք՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկին աջակցելո՞ւ են։ «Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն և աջակցություն։ Մենք արտահայտելու ենք մեր դիրքորոշումն ընդդեմ այս տականքների, մենք բացատրելու ենք հասարակության բոլոր հնարավոր շերտերին՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելով, որ սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը»,- պատասխանեց Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.