Էդգար Ղազարյան․ Ժամը 15:00-ին բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26
ՀՀ նախագահի հետ հանդիպման հնարավորությունը տապալվեց. Մայիսի 8-ին՝ ժամը 15:00-ին բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ։ Հարգարժան լրագրողներ։
Ցավոք սրտի Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց։ Հնարավոր պատճառներին կանդրադառնանք ավելի ուշ։ Բայց, քանի որ դրանից մեր օրակարգը չի փոխվում, ապա 2021 թվականի մայիսի 8-ին ժամը 15․00-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի մոտ (ք․Երևան, Բաղրամյան 26) հանրային հանդիպման նպատակով՝ հրապարակային կերպով հնչեցնելու Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված այն 10 հիմնական հարցադրումները, որոնք պայմանավորված են իր գործողությունների և լիազորությունների հետ՝ կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.