«Հրապարակ». Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը, որ մեկնի Վաշինգտոն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։
Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դեսպանության հավակնորդների հետ, և այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։
Առաջիկայում նրա նման ևս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաև խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։
Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.