Վահե ԴԱՎԹՅԱՆԸ ՆՇԵԼ Է ԽՆԴԻՐԸ, ՈՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ
Աբխազիայից երկաթգիծ բացելու մասին հարցը Հայաստանի պատասխանատվության շրջանակից դուրս է. այն ամբողջովին գտնվում է Վրաստանի պատասխանատվության գոտում, քանի որ Աբխազիայի հետ սահմանը միակողմանիորեն փակվել է այդ երկրի իշխանությունների որոշմամբ: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ այնքան ֆինանսական կամ տեխնիկական հարթությունում է, այլ աշխարհաքաղաքական է:
«Այո, Ռուսաստանը կարող է կողմ լինել հաղորդակցությունների արգելաբացմանը, սակայն հարցը Վրաստանի տարածքային ամբողջականության մեջ է: Թբիլիսին դիտարկում է Աբխազիայի հետ սահմանը բացելու հարցը հենց այդ համատեքստում: Աբխազիան համարում է Վրաստանի հետ սահմանը՝ որպես միջպետական: Իսկ Վրաստանը պաշտոնապես դիտարկում է այդ սահմանը՝ որպես վարչական: Դա վկայում է, որ իրավիճակը հայտնվել է փակուղու մեջ»,-հավելել է փորձագետը:
Նա հիշեցրել է Ժնևյան գործընթացի մասին «SGC» շվեյցարական ընկերության ներգրավմամբ Ռուսաստանի և Վրաստանի մասնակցությամբ աբխազական միջանցք բացելու շուրջ, ինչպես նաև Հարավային Օսիայից դեպի Վրաստան ավտոճանապարհ բացելու վերաբերյալ, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել:
Հարցը կայանում է նրանում, որ Թբիլիսին զիջել է Մոսկվային Առևտրի համաշխարհային կազմակերպությունում անդամակցելու առումով, քանի որ Վրաստանը, լինելով Կազմակերպության անդամ, կարող էր վետո սահմանել ՌԴ-ի մասնակցության համար:
«Ժնևյան գործընթացը, ըստ էության, օգտագործվել է Մոսկվայի կողմից որպես բանակցային գործիք ԱՀԿ-ին անդամակցելու մասին հարցը լուծելու համար»,-պարզաբանել է Դավթյանը:
Քաղաքագետն ընդգծել է, որ հայկական կողմը միայն կարող է ներգործել Ռուսաստանում, Վրաստանում և Աբխազիայում լոբբիստական ինստիտուտների վրա, որպեսզի կարողանա առաջ մղել այդ գործընթացը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհին, ապա այն նորմալ է գործում, տեխնիկական խնդիրներ չկան: Քանի որ Հայաստանի երկաթգիծը կառավարվում է ռուսական կոնցեսիոների կողմից, ապա ուղևորահոսքերի և բեռների հոսքերի ներուժը մեծացնելու մտադրության դեպքում այդ հարցը կլուծվի ներդրումային ծրագրի շրջանակում, որը դեռևս ամբողջովին չի իրագործվել և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կարող է վերանայվել»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Աբխազիայի խորհրդարանը դիմել էր Ռուսաստանի Պետդումա՝ հայտարարելով, որ պատրաստ է հավասար պայմաններում մասնակցել Աբխազիայով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը բացելու նախագծին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.