ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն:
COVID-19-ի համավարակը հիշեցրեց այնպիսի թեմաների կարևորության մասին, ինչպիսիք են առողջությունը, բնության և համաքաղաքացիների հանդեպ վերաբերմունքը, փոխադարձ համերաշխությունն ու համագործակցությունը, ասվում է շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, հրապարակված համապատասխան փաստաթղթում: SARS-CoV-2 վիրուսի տարածումը ցույց տվեց եվրոպական ինտեգրման ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը, նշվում է հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը նախատեսում է մայիսի 9-ից սկսած մեկ տարի քննարկումներ անցկացնել եվրոպական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Թեմաների թվում են՝ կայուն զարգացումը, կլիմայի պաշտպանությունը, թվայնացումը և Եվրոպայի դերն աշխարհում, հայտնել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրասենյակը, ում ստորագրությունը նույնպես դրված է կոչի տակ: Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում ստացված առաջարկությունները հիմք կդառնան Եվրամիության հետագա զարգացման համար:
Կոչի հեղինակները նշում են եվրոպացիների առջև ծառացած մարտահրավերների բազմազանությունը: Փաստաթղթում նշվում է, որ ժողովրդավարության ուժը «բազմալեզու համայնքների միավորումն է՝ դեպի ապագա լավագույն ուղի որոնմամբ»: Դրա հեղինակները շեշտել են որքան հնարավոր է շատ մասնակիցներով բանավեճերի անցկացման կարևորությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.