Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ, ՈՐ... ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ՝ ՄԱՅԻՍԻ 9-Ը ՏՈՆԵԼԻՍ
Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։
Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այդ օրերին նրանք իշխանություն պահելու մասին չէին մտածում, այլ՝ ապրելու։
Հետագա ամիսների ընթացքում տեղի ունեցավ անհավանական տրանսֆորմացիա. նրանք դուրս եկան «գետնի տակից»։ Սկզբում՝ զգույշ, միայն աշխատանքի, վախվորած հարցազրույցներ։ Հետո՝ ավելի վստահ, իսկ հիմա՝ ընդգծված ագրեսիվ, լկտի ձևակերպումներով, ուրիշներին մեղադրելու համարձակությամբ՝ վերարտադրման հայտով։
Աչքիդ առաջ այս անհավանական տրանսֆորմացիայի բանալին մի հարցի մեջ է. «Ի՞նչ է եղել, որ…»։
Սկզբում մտքի մեջ Փաշինյանն ու իր թիմը իրենց հանգստացնելու համար էին տալիս այդ հարցը։ Հետո՝ շշուկով, հետո՝ կիսաձայն ուրիշներին համոզելով, հետո՝ բղավելով՝ ուրիշներին պարտադրելով։
Առաջին փուլում այդ հարցը բոլորի համար արհեստական էր և ուներ զուտ ինքնահանգստացնող նշանակություն։ Հետագա ամիսներին նրանք սկսեցին իրենց ներշնչել, հավատալ. իսկապես, ի՞նչ է եղել…
«Պատերազմ էր, նախորդների մեղքով պարտվեցինք, դե պատերազմի ժամանակ կլինեն զոհեր, դե հիմա էլ խաղաղություն է, ու սահմանները բացելով կզարգանանք»։ Եթե վեց ամիս շարունակ այս միտքն անընդհատ կրկնես, ապա բավարար չափով կսկսես հավատալ։
Խնդիրն այն է, որ հասարակության մի մասն էլ է այդ հարցին տալիս այդ կեղծ պատասխանը ու աստիճանաբար համակերպվում պատասխանին՝ հավատում դրան։
Բայց սա խիստ ժամանակավոր ինքնախաբեություն է։ Մի կոնտինգենտ իսկապես կարող է իրեն համոզել, որ առանձնապես բան չի եղել, կանցնի կգնա։ Բայց իրականությունն այն է, որ կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի ամբողջական սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է, քո երկրի զգալի մասը կորսված է, քո կոթողները քո ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ պղծվում են։ Իսկ առջևում անորոշություն է։
Այս իշխանությունն արել է ամենասարսափելին՝ պատերազմ է բերել մեր երկիր։ Խաղաղ, անվտանգ Հայաստանը՝ իր Արցախով, դարձել է վիրավոր ու արնաքամ։ Հազարավոր լուսավոր տղերք ի՞նչ իմանային, որ պատմական պատահականությունները 2.5 տարում իրենց «կփոխանակեն» բացվող կոմունիկացիաների հետ ու վերջում էլ կհարցնեն՝ ի՞նչ է եղել, որ։
Իսկ եղել է վատագույնը. եղել է աղետ, եղել է մի բան, որը չպետք է լիներ։
Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ իրականության հետ ու սկսելու ենք նորից կառուցել, հուսամ՝ հետևություններ արած։ Ապագան նոր էջն է։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.