Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առիթով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Շնորհավորական ուղերձում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ այս օրը ԱՊՀ երկրների ժողովուրդները հպարտության և երախտագիտության առանձնահատուկ զգացումով են հիշում հայրերի ու պապերի սխրանքը, որոնք ուս ուսի արիաբար պայքարել են թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում:
«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և սերունդներին փոխանցել այդ դաժան տարիների իրադարձությունների հիշողությունը։ Մենք պետք է միասին վճռականորեն դիմակայենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների և նրանց կամակատարների կատարած հրեշավոր ոճրագործությունները արդարացնելու ցանկացած փորձերին»,– շեշտել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը վստահություն է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք կոփվել են դաժան պատերազմի պայմաններում, եղել են և կմնան որպես ամուր հիմք երկրների և ժողովուրդների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:
Ռուսաստանի նախագահը անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց առողջություն, բարեկեցություն, ոգու տոկունություն և երկարակեցություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.