«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց
2021թ.-ին «Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի Անմահ Գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը:
Քայլերթին առցանց մասնակցելու համար կարող եք տեղադրել ձեր սոցիալական ցանցի էջերում Հարենական պատերազմի մասնակցի լուսանկարը և վերհիշել նրանց ներդրումը հաղթանակի մեջ, օգտագրծելով #ԱնմահԳունդ2021 #Бессмертныйполк2021 հաշթեգները:
«Հաղթանակի մեծ օրվան ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը հայտարարում է «Մենք հիշում ենք հաղթանակը» համահայկական դպրոցական շարադրությունների մրցույթ: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան այցելել իրենց հարազատների ռազմական փառքի վայրեր:
Ուշադրություն։ Ընդունվում են ինչպես հայերեն, անպես էլ ռուսերեն գրված շարադրություններ։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները:
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 15
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2021 թվականի հունիսի 15-ին:
Շարադրությունները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով մասնակցի անունն ու ազգանունը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել նաև հետևյալ հայտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 18:16
Таиланд объявил о введении военного положения в восьми районах на границе с Камбоджей. Об этом, как передает Thai PBS, говорится в заявлении военного командования пограничной обороны Таиланда в провинциях Чантхабури и Трат.
-
2025-07-25 18:12
В рамках международной конференции по охране природы и окружающей среды, проходящей в Республике Алтай, представитель Министерства окружающей среды Армении Воскеат Григорян выступила с докладом, в котором представила уникальный природный мир Армении и возможности экотуризма.
-
2025-07-25 18:11
Европейский союз наносит армянскому народу серьезный ущерб, закрывая глаза на репрессии властей Армении. Об этом этом написал в соцсети экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-25 18:09
Администрация турецкой провинции Тунджели запретила армянской фольклорной группе «Возвращение» выступление на 23-м Фестивале культуры и природы «Мунзур». Об этом пишет ermenihaber.am.