Վիտալի Բալասանյան․ Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը մնում է և կշարունակի մնալ Արցախի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանն ամեն գնով փորձել է վերցնել Մարտունու շրջանի Կարմիր շուկան: Այդ ցանկությունը կա նաև պատերազմից հետո։
«Այն ամենը, ինչ նոյեմբերի 9-10-ից մեր վերահսկողության տակ է, մնում է պաշտպանության բանակի և այլ հավասարեցված ուժերի վերահսկողության ներքո։ Նման քաղաքական որոշում չկա։ Կարմիր շուկան եղել է, մնում է և կմնա Արցախի Հանրապետության վերահսկողության տակ», - ասել է Բալասանյանը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի շփման գծի երկայնքով տիրող իրավիճակի մասին՝ Բալասանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից արդեն բազմաթիվ անգամներ եղել ու շարունակվում են սադրանքները:
«Տեղաշարժեր են իրականացվում պայմանական խորհրդային ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի սահմանին։ Դրանց արձագանքում են մեր զինված ուժերը՝ պաշտպանության բանակը և հավասարեցված մյուս ուժերը», - ասաց Բալասանյանը։
Բացի այդ, նրա խոսքով՝ իրենց ստանձնած պարտականությունները կատարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ շարժվելուց ու նահանջելուց հետո, ԱԽ քարտուղարի խոսքով, նման դեպքեր չեն գրանցվել։
Սակայն նա համոզված է՝ ադրբեջանական կողմը շարունակելու է նման սադրանքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.