«Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկում է ընտրություններին մասնակցել համախմբված
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում ազգային, ավանդապաշտական բոլոր ուժերին և քաղաքական միավորներին հունիսին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել ոչ թե բաժան֊բաժան , այլև համախմբված ուժերով և մեկ ցուցակով: Այս մասին ասվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում:
«Եթե կրկին անգամ Հայաստանի Հանրապտության բնակչությունը դատապարտված լինի ընտրել կոռումպացված հների կամ այլասերված նորերի միջև և ընտրությունների ճակատագիրը վճռվի ընտրակաշառքով, ինչպես նաև մասնատվի և փոշիանա ազգային դաշտին պատկանող ընտրաձայները, ապա դա կլինի միմիայն ազգային ուժերի մեղքը: Այսօր Հայաստանի Հանրապետությանը և հայությանը միաժամանակ սպառնում են համաթուրքականությունը, գլոբալիստական ապազգայնացումն ու պետականության կորուստը, ուստի բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են ազգային, ավանդապաշտ և դուրս սևսպիտակի տրամաբանությունից պարտավոր են համախմբվել և հայությանը ներկայանալ՝ միասնական և վճռական, մեկ ընդհանուր ճակատով, ցանկացած մասնատված ձևաչափով մասնակցություն, դա հնարավորություն է կաշառակերության և այլասերվածության վերարտադրման, թրքագլոբալիստական ուժերի վերարտադրման։ Պատմությունը մեզ չի ների։
Արդ հորդորում ենք, ազգային կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, ջնջել պառակտման բաժանարար գծերը, մեկ կողմ դնել անձնական ամբիցիաներն ու պատեհապաշտական նկրտումենրը, և գիտակցել վերահաս վտանգի դիմաց ազգային զորաշարժի անհետաձգելի պարտականությունը:
Առաջիկա օրերին, «Կամքը» հրավիրելու է բոլոր ազգային, ավանդապաշտական, սևսպիտակի տրամաբանությունից դուրս գտնվող ուժերի առաջնորդներին, հավաքվել մեկ վայրում, համախմբված և միասնական ճակատով պայքարելու առաջարկով: Դա է պահանջը մեր հազարամյա ազգության, դա է պահանջը մեր ընկած ընկերների, դա է պահանջը կրկին անգամ խաբված և աղքատության մեջ մխրճվող մեր ազգաբնակչության, դա է պահանջը Հայաստանի Հանրապետության անվտանգության և բարօրության:
Համախմբումն օրվա հրամայական է և ստեղծված իրավիճակից միակ ելքը, վա՛յ այն ուժերին, որոնք իրենց ամբիցիաներից ու նեղ կուսակցական շահերից ելնելով կընդիմանան համախմբման գործընթացին, «Կամքն» իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, որ բացահայտի նման ուժերին և նրանց հանձնի հանրության դատին», - ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.