Շարմազանով․ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա
ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ որոշման մասին կբարձրաձայնեն:
Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է՝ Շարմազանովը պատասխանեց. «Նախկինը Նիկոլն է, և այստեղ Վանեցյանի կարծիքները կիսում եմ: Նրա թիմում, նայեք՝ ինչքան նախկիններ կան, որոնք, դուք դեռ ծնված չէիք, պաշտոնյա էին:
Այսօր մենք գնում ենք ընտրությունների նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան պատուհաս ռեժիմի, այս կապիտուլյանտների դեմ: Մենք գտնում ենք, որ մեր դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային-պահպանողական դաշտում: Մենք ունենք նաև գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, Արցախի հարցում հայանպաստ լուծման կողմնակից են: «Հայրենիք» կուսակցություն վերջին 1,5 տարիներին եղել է բոլոր ընդդիմադիր ֆորմատներում: Հիշենք ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» ֆորմատը, հիշենք 17-ի ֆորմատը և Հայրենիքի փրկության շարժումը, և նաև 6-ի ֆորմատը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: