Օսիպյան․ Վստահ եմ՝ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, News.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր այսօր նախատեսված Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։
«Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին ու հավատում եմ նրան։ Կարծում եմ՝ նա ունի փորձը, գիտելիքը։ Իր կառավարման տարիներին ես աշխատում էի ոստիկանությունում, ու Հայաստանը տնտեսական աճ ուներ։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»,– ընդգծեց նախկին ոստիկանապետը։
Նշենք, որ 2018թ. քաղաքական վերադասավորումներից հետո, Վալերի Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր ոստիկանապետ։
«Յուրաքանչյուր անձ ինքն է գնահատական տալիս իրավիճակին և որոշումներ կայացնում։ Ներկայիս իրավիճակն այնպիսինն է, որ ինձ չի բավարարում, ես մտահոգված եմ մեր երկրի ապագայով, մեր երեխաներով, մեր ապագայով։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այն անձնավորություն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,– նշեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է ինքը լինի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակում, Օսիպյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.