Последние новости

Զինվորականները սատարել են Ֆրանսիայի փլուզման մասին նախազգուշացրած գեներալներին

Ֆրանսիայի գործող զինվորականները բաց նամակով սատարել են իրենց նախորդների կոչին, ովքեր հայտարարել էին երկրի «կազմալուծման» մասին: Valeurs actuelles պարբերականը հրապարակել է ավելի քան 40.000 ստորագրությամբ նամակը:

«Մեր ավագ ընկերները մարտիկներ են, ովքեր արժանի են հարգանքի: Օրինակ՝ դրանք այն տարեց զինվորականներն են, որոնց պատիվը ոտնահարվել է վերջին շաբաթների ընթացքում: Դրանք Ֆրանսիայի հազարավոր ծառաներն են, ովքեր բաց նամակ են ստորագրել առողջ բանականությամբ, զինվորներ, ովքեր իրենց լավագույն տարիներն են տվել պաշտպանելով մեր ազատությունը, ենթարկվելով պատերազմ սկսելու ձեր հրամաններին: Դուք նրանց ապստամբների պես եք վերաբերվում՝ չնայած նրանց միակ մեղքն այն է, որ նրանք սիրում են իրենց երկիրը և սգում են դրա ակնհայտ անկումը»,- ասված է զինծառայողների՝ Ֆրանսիայի իշխանություններին ուղղված նամակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջերս իրենց ծառայությունը սկսած զինվորականները հայտարարել են, որ իրենց խնդիրն է երկրի նկատմամբ սիրուց դրդված հայտնել ճշմարտությունը:

«Մենք տեսնում ենք բռնությունը մեր քաղաքներում և գյուղերում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է համայնքների պառակտումը ապրապնդվում հանրային տարածքում, հանրային քննարկումներում: Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և դրա պատմության հանդեպ ատելությունը նորմ է դառնում»,- նշել են բանակի անանուն ներկայացուցիչները:

Զինվորականները նաև կարծիք են հայտնել, որ Ֆրանսիայում «քաղաքացիական պատերազմ է հասունանում»: «Գործեք, տիկնայք և պարոնայք: Խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է»,- կոչի վերջում գրել են զինծառայողները:

Մոսկվայի ժամանակով 3.15-ի դրությամբ բաց նամակին աջակցել է շուրջ 45 հազար մարդ:

Ֆրանսիայի Զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրն ավելի վաղ Parisien պարբերականին հայտարարել էր, որ պահեստազորի գեներալները, ովքեր ստորագրել էին առաջին բաց նամակը, կարող են հեռացվել ծառայությունից:

Ապրիլին Valeurs actuelles-ում հայտնվել էր բարձրագույն կազմի 20 սպաների բաց նամակը, որում զինվորականները նախագահ Էմանուել Մակրոնին կոչ էին արել «պաշտպանել հայրենասիրությունը»: Ըստ զինվորականների՝ «կազմաքանդումը, որոշակի հակառասիզմի միջոցով, դրսևորվում է մի նպատակով՝ Ֆրանսիայի ազգային տարածքում գտնվող համայնքների միջև դժվարություններ և ատելություն ստեղծելու համար»: Նրանք նշել էին, որ այսօր ոմանք խոսում են ռասիզմի, ապագաղութաբանական տեսությունների մասին, «սակայն այդ տերմիններում այդ ատելի և ֆանատիկ պաշտպանները ռասայական պատերազմ են ցանկանում»: «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը կողմ է հանդես եկել այս կոչին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ