Последние новости

Իմքայլական պատգամավոր․ Ես չեմ համարում, որ սա պարտություն էր

Չգիտեմ՝ որքանով է Սահամանդրությանը համահանուչ որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարել ոչ թե գալիք ընտրություններին հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը, խորհրդարանական ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե հետհաշվարկը սկսված է, և ներկա իշխանությանը մնացել է շուրջ 40 օր:

«Ի վերջո, ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական, և նպատակը պետք է հանգի ընտրություններին հաղթանակ տանելուն», - նշեց Վարդանյանը:

Նա նաև հիշեցրեց ոչ վաղ անցյալում՝ Քոչարյանի օրոք, տեղի ունեցած իրադարձությունները, օրինակ, Հյուսիսային պողոտայի դեպքերը: Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ «իսկ եթե ինչ-որ մեկը հիշեցնի պատերազմը, Արցախի 75 տոկոսի կորուստը, 5000 զոհը»:

«Ինձ թվում է՝ այստեղ մարդ չկա, ով մտածում է՝ պատերազմը սանձազերծել է ՀՀ-ն», - ի պատասխան ասաց պատգամավորը՝ նկատելով, որ «հաղթանակն ունի հազար հայր, պարտությունը որբ է»:

«Ես չեմ համարում, որ սա պարտություն էր: Ես համարում եմ, որ մենք, այդուհանդերձ, կարողացանք հասնել հնարավորին՝ ստեղծված իրավիճակում», - ասաց իմքայլական պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ