Արթուր Վանեցյան․ ՈՒնենք ընդամենը 4,5 տարի ժամանակ
Մենք ունենք ընդամենը 4,5 տարի՝ վերականգնելու համար անվտանգությունը, որ կարողանանք դիմակայել ժամանակակից բոլոր սպառնալիքներին, որոնք մեզ սպասում են,- մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
Մարզային այցելությունների ժամանակ Ա.Վանեցյանը հանդիպել է բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձել պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, սահմանային և անվտանգության հարցերին։
«Սյունիքը ոնց ուզում գծում են, ինչ ուզում անում են։ Մենք ունենք ընդամենը 4,5 տարի ժամանակ, որ մեր բանակը վերազինենք, հզորացնենք, անվտանգային համակարգը վերականգնենք և կարողանանք դիմակայել ժամանակակից բոլոր սպառնալիքներին, որ մեզ սպասում են»,- ասել է նա
Արթուր Վանեցյանը հավելել է, որ անվտանգությունն առաջնային դարձավ այն ժամանակ, երբ խախտվեց երկրի սահմաններն ու անվտանգությունը։
Քաղաքական գործիչը անդրադարձել է նաև ԱԱԾ պետի պաշտոնից հեռանալու մանրամասների մասին. «իրավիճակը ճիշտ գնահատելով հասկացա, որ չէի կարող այսօր գալ այս գյուղում նստել, կամ գյուղի մեջ քայլեի, մեկն էլ դուրս գար ասեր՝ ամոթ քեզ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».