Последние новости

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Քիչ հետո Գևորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ։

Մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել ևս դատավոր ինչպե՞ս է զգում Գևորգ Խաչատրյանը զրկվեց ազատությունից, բայց պահեց իր պատիվը։ Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար։ Իսկ Մելիքսեթյանի համար իր տված երդումը, իր երեխաների ապագան ոչինչ է։ Մելիքսեթյաններն անցողիկ են։ Մեր երկիրը պետք է իր մեջքն ուղղի ու զարգացման ուղին բռնի»,- գրել է Սահակյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ