Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ Այս մասին News.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց։
Նշենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից։ Քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չպետք է ընտրեր, և Հայաստանում կազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.