Последние новости

Լավրով․ ԼՂ-ի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած բարդությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 «Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն: Այժմ պետք է զբաղվել «հողի վրա» մանրամասներով: Կան սահմանազատման հարցեր: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների մասին»,-ասել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ