«Ժողովուրդ»․ ՈՐՔԱՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ․ ԿՏՐՈՒԿ ԱՃ
«Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 983 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ պարենային և սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել և հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի:
Իսկ պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, օրական 2412.1 կկալ է, բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ: Մի շարք մասնագետներ համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները:
Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 35 հազար 983 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը և այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18?6 գրամ ձու և այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երևանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 270-280 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 200-220 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 80-85 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 140 դրամի սահմաններում:
Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի և խիստ անհրաժեշտ դեղորայքի մասին ուղղակի լռում ենք: Դե արի, պատշաճ սնվիր ու ապրիր»»,-գրում է թերթը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:36
Между несколькими жителями двух деревень произошел бытовой конфликт, который впоследствии был урегулирован. Однако со вчерашнего дня в селе проводятся задержания. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am представитель ассирийской общины, депутат НС Армении Земфира Мирзоева.
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.