ՀԺՄ․ Պահանջում ենք ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից Tert.am–ի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքը խոչընդոտելուն, պահանջում ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները։ Հայտարարությունում ասվում է․
«Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ազատ խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իրենց արդեն անթաքույց գործելաոճը՝ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությունը։
Հերթական, բայց ոչ սովորական, աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս մոտենալու լրագրողի բոլոր փորձերը կանխել են տարածքում գտնվող բազմաթիվ համազգեստավոր ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև սպորտային արտահագուստով քաղաքացիական անձինք, ովքեր՝ հանրությանը անհայտ կարգավիճակով ու հիմունքներով, ապահովում են Փաշինյանի անվտանգությունը։
Միջադեպին խառնվել է նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ում կողմից լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում։
Վարչապետի մամուլի խոսնակի այդ արարքից հետո, ոստիկանները սահմանափակել են՝ ինչպես Անի Գևորգյանի, այնպես էլ՝ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Կատարվածը Մանե Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առաջին դեպքը չէ, նախորդ անգամ նրա այսպիսի վարքագիծը դրսևորվել էր Սյունիքի մարզում։ Այդ ժամանակ Մանե Գևորգյանը խոչընդոտել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը։
Ավելին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցների ահազանգերը բազմաթիվ են:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության ու մամուլի նկատմամբ իշխանությունների անհանդուրժողական գործելաոճը, որի կրողն է դարձել նաև ի պաշտոնե մամուլի հետ աշխատանքի պարտականություններ ունեցող ու դրա համար հանրային միջոցներից վճարվող վարչապետի մամուլի քարտուղարը։
Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները։
Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ հատկապես ընտրությունների նախաշեմին մամուլի նկատմամբ նման ոտնձգություններն իշխանության որդեգրած հակաժողովրդավարական վարքագծի դրսևորումներ են, որոնք բազմապատիկ անթույլատրելի և վտանգավոր են՝ հատկապես ընտրական գործընթացներում։
Իշխանությունը գործնականում արշավ է սկսել մամուլի դեմ, ինչը հատկապես վերջին շրջանում արտահայտվում է նաև պատգամավորների, պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում, որոնցում նա թիրախավորում է մամուլին ու լրագրողներին՝ օրինակ ծառայելով իր թիմակիցների համար․ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների վերջին օրերի գրեթե նույնաբովանդակ ելույթները մամուլի դեմ՝ փաթեթավորված ամենատարբեր պիտակներով, թողնում են ողջամիտ կասկածի տպավորություն, որ կատարվողը քաղաքական որոշման արդյունքում իրականացվող քարոզչություն է՝ ընդդեմ ազատ խոսքի ու լրատվամիջոցների։
Դատապարտելով տեղի ունեցածը՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր միջազգային գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածին՝ նաև մասնագիտական հանրույթի համերաշխության միջոցով ապագայում նմանօրինակ միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով։
Հայաստանում խոսքի ու մամուլի ազատությունն այլընտրանք չունի և իշխանության որևէ ոտնձգություն չի կարող ստվերել այն անգնահատելի աշխատանքը, որ հատկապես այս ճգնաժամային փուլում իրականացնում են լրատվամիջոցներն ու լրագրողները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.