ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հաստատեց 2021թ–ի հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։
Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս։
«Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ–ին առաջարկվում է փոփոխել ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը»,– ասաց Սմբատյանը։
Մյուս փոփոխությունն էլ այն է, որ քվեարկության համար գրիչ չի օգտագործվելու։
«Քվեաթերթիկի վրա ընտրողը որևէ նշում չի կատարելու և իր ընտրությունն արտահայտելու է հետևյալ կերպ. ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,– ասաց Սմբատյանը։
ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց քվեաթերթիկի փոփոխված տարբերակը։
Ընտրական օրենսգրքի նույն փոփոխությամբ պայմանավորված` ԿԸՀ նիստում սահմանվեցին նաև ընտրական արձանագրությունների ու այլ փաստաթղթերի նմուշները` դրանցից հանելով նախկինում կիրառված մեծամասնական ընտրակարգի համար նախատեսված հատվածները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.