Արա ՍԱՀԱԿՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԵՌԱՆԱԼ
Ընտրությունների գնալու Հայաստանի իշխանությունների որոշումը պայմանավորված է հասարակության ճնշմամբ, նրանք, ըստ երևույթին, ընտրել են հեռանալու օրինական ճանապարհը: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
Սա, նրա խոսքով, խաղաղ հեռանալու նրանց վերջին հնարավորությունն է, թեև արդեն արյուն են թափել՝ պատերազմում պարտություն պատրաստելով:
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանություններն իրենք էլ չեն հավատում իրենց լեգիտիմությանը, հակառակ դեպքում չէին գնա ընտրությունների՝ դրանով իսկ սխալ թույլ տալով, քանի որ խորհրդարանի երեկվա նիստը նրանց համար «վերջին զանգ» էր, հրաժեշտի հանդիպում:
«Երեկ պատգամավորները խոսեցին ամեն ինչի մասին, բացի Ղարաբաղից և պատերազմի հետևանքներից, թեև ակնհայտ է, որ նրանց հասցեին մեղադրանքները կապված են ոչ թե ճանապարհների վիճակի, այլ պատերազմում կրած պարտության, Ղարաբաղը հանձնելու, անհեռատես քաղաքականության հետ: Մենք անընդհատ խոսելու ենք իշխանությունների հայտարարությունների մասին և օգտագործելու ենք դրանք: Հասարակության առջև հաշվետու են իշխանությունները, իսկ ընդդիմությունը կարող է խոսել խոստումների, ծրագրերի և ցանկությունների մասին: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի շատ են իրավիճակի փոփոխության հույսերը»,- հավելեց քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է Հայաստանի երեք նախկին նախագահների ակտիվությանը, բոլորը, ինչպես բացատրեց Արա Սահակյանը, հայտնվել են պայքարի նույն ճամբարում: «Ես միշտ եղել եմ լայն համախմբման կողմնակից, միևնույն ժամանակ կա ըմբռնում, որ այն կարող է սահմանափակվել նախընտրական արշավի շրջանակներում կամ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածով»,- ընդգծեց ընդդիմադիրը:
Նա հայտարարեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության համագործակցությունը սկսվել է պատերազմից անմիջապես հետո, և վեց ամսվա ընթացքում հասկացել են, որ կարող են միմյանց վստահել, բացի այդ՝ երկու ուժերի գաղափարախոսության հիմքում նույն արժեքներն են։
«Այնուհետև ակտիվացավ երկու կուսակցությունների ղեկավարների միջև շփումը: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, լինելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, նա չի խառնվել քննիչների ու դատավորների գործերին: Վանեցյանն, ըստ էության, առաջիններից մեկն էր, որ ներկայիս իշխանությանը կոչ արեց կանգ առնել»,- եզրափակեց Արա Սահակյանը:
Նշենք, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայրենիք» և ՀՀԿ կուսակցությունները կմասնակցեն միասնական «Պատիվ ունեմ» դաշինքով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 18:47
Чтобы понять, как двое наших граждан оказались под контролем Азербайджана в направлении Аравуса, нам нужно знать, какова ситуация в данном направлении в межпозиционном плане. Об этом написал на своей странице в Facebook оппозиционный депутат Тигран Абрамян.
-
2025-06-06 18:43
Президент Арцаха Самвел Шахраманян сегодня утром вновь допрошен в Следственном комитете. Об этом сообщил адвокат последнего президента Арцаха Роман Ерицян.
-
2025-06-06 18:42
Премьер Армении Никол Пашинян и президент Ирана Масуд Пезешкиан обсудили по телефону вопросы безопасности в регионе Южного Кавказа. Об этом сообщает пресс-служба аппарата армянского премьера. Пашинян поздравил Пезешкиана с праздником Жертвоприношения – Ид-э-Горбаном. Армянский премьер также обсудил с иранским президентом двустороннюю повестку, говорится в сообщении. Предыдущий телефонный звонок между Пашиняном и Пезешкианом прошел 16 марта. Тогда президент Ирана приветствовал договоренности между Ереваном и Баку по мирному договору. Armenia Today
-
2025-06-06 18:40
Президент США Дональд Трамп не заинтересован в разговоре со своим бывшим союзником Илоном Маском на фоне ожесточенной перепалки из-за президентского законопроекта о резком снижении налогов, заявил в пятницу представитель Белого дома, добавив, что на сегодня не запланировано никаких телефонных разговоров между ними, передает Reuters.