Բողոքի ակցիա Երևանում. ավտոբուսների վարորդները որոշել են աշխատանքի դուրս չգալ
Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա են անում։ Երթուղի դուրս չեն եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներն ու երթուղայինները։ Վարորդները դժգոհում են, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:
Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ առաջ վառելիքը սկսել է մատակարարել CPS ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր բարդություններ են սկսվել: Վարորդները նշում են, որ սովորաբար յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում լիցքավորում են մեքենաները, որպեսզի հաջորդ առավոտյան դուրս գան աշխատանքի։ Սակայն երեկ չեն կարողացել լիցքավորել, որովհետև պահեստներում ո՛չ բենզին է եղել, ո՛չ դիզել։
«Թող պետությունը, քաղաքապետարանը մտածի` ինչպես լուծի խնդիրը։ Մեր հազարավոր համաքաղաքացիները մնացել են առանց տրանսպորտի», - Sputnik Արմենիային ասաց վարորդներից մեկը։
Նրանց խոսքով՝ եթե մայրաքաղաքային իշխանությունները չեն ուզում, որ իրենք աշխատեն, իրենք էլ չեն աշխատի։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խնդիրը կապված է վառելիքի մատակարարների հետ։ Նա դժվարացավ ասել, թե ինչու են խափանումներ եղել։ Միայն նշեց, որ մատակարարների հետ քննարկումներ են ընթանում, հուսով են, որ շուտով խնդիրը կլուծվի:
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ վարորդներին ուղեգրեր տվեցին, նրանք դուրս եկան աշխատանքի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.