Իսրայելի Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել
Իսրայելի Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ամբողջ գիշեր շարունակվող անկարգությունների ֆոնին, հայտնում է JP- ն, տեղեկացնում է News.am-ը:
Պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է սահմանային ոստիկանության մի քանի ստորաբաժանումների տեղակայման մասին, որոնք կօգնեն ճնշել բռնությունները, որոնց արդյունքում երեք սինագոգ և տասնյակ ավտոմեքենաներ են այրվել:
Արաբների ու հրեաների բախումների արդյունքում առնվազն երկու մարդ գտնվում է ծանր վիճակում:
Ակկոյում Իսրայելի հյուսիսում գտնվող արաբա-հրեական մեկ այլ խառը քաղաքում, 84-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է ռեստորանի հրկիզման արդյունքում: Ըստ KAN-ի՝ երեքշաբթի երեկոյան ձերբակալվել է Ռամլեի և Լոդի շուրջ 20 բնակիչ: «Մենք կորցրել ենք քաղաքի և փողոցների վերահսկողությունը»,- իսրայելական12 News հեռուստաալիքին հայտնել է Լոդի քաղաքապետ Յաիր Ռևիվոն:
Թել Ավիվի մերձակայքում գտնվող Յաֆոյում արաբ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, որը նռնակներ է կիրառել՝ նրանց ցրելու համար:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության ուժերին հրահանգել է կոշտ արձագանքել նման դեպքերին: «Մենք դա չենք հանդուրժի. մենք պետք է վերականգնենք հանգստությունը,- ասել է Նեթանյահուն մայիսի 12-ի լուսադեմին Լոդ կատարած այցի ժամանակ:- Եթե սա արտակարգ իրավիճակ չէ, ապա ես չգիտեմ՝ ինչ է սա: Այստեղ խոսքը կյանքի և մահվան մասին է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.