Վահե Հակոբյան․ Ադրբեջանցիները 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս
Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետևի հատվածը, որը կոչվում է «Սև լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել և համաձայն իրենց GPS-ի, ինչպես արեցին Շուռնոխում, Որոտանում, պնդում են, որ դա իրենց տարածքն է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերև, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաև շրջապատել են մեր այնտեղի հենակետը:
Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են ևս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երևույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հայկական հենակետը դեռ շրջափակման մեջ է, նախկին մարզպետը պատասխանեց. «Հիմա չեմ կարող ասել, որովհետև ռուսներն արդեն այնտեղ են և վարում են բանակցություններ: Այնտեղ արդեն գնում են վարչական ղեկավարները: Մի քիչ ուշ մենք ավելի հստակ կասենք»:
Վահե Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանցիներն անընդհատ այդպես առաջ են գալու. «Այսքան ժամանակ, որ մենք ասում ենք, որ Սյունիքը վտանգված է, մենք հենց այս տեսակի երևույթների մասին ենք նաև ասում: Եթե ամենաթողությունը շարունակվի, իրենք գալու են, վենցնեն ու կտրեն Խաչիկ գյուղից: Մենակ Սյունիքը չէ, Վայոց Ձորն էլ է ընկնելու իրենց ախորժակի մեջ»:
Նախկին մքրզպետը նկատեց, որ Սև լճի 30 տոկոսն արդեն իրենց ձեռին էր, հիմա ամբողջությամբ են վերցրել, գումարած 3 կմ էլ էս կողմ են եկել: Նրա խոսքով, համայնքի ոռոգման մատակարարման մեծ մասը հենց այդ տարածքից էր. «Եթե վերցրել են, իհարկե, խնդիրներ են լինելու: Գյուղատնտեսությունն ընդհանրապես կվերանա: Արոտավայրերի 80 տոկոսից ավելին չկա, ժողովուրդը չգիտի, թե անասուններին ինչ անի, հիմա էլ եթե ոռոգման ջուր չլինի, ով այգի ունի, դա էլ է վերանալու:
Բացի ոռոգումից, այնտեղ նաև խմելու ջուրն է Գորիսի: Իրենք արդեն լիճն ամբողջությամբ վերցրել են: Հիմա եթե այդպես մնա, Գորիսը մնում է առանց խմելու ջրի և դա աղետալի վիճակ կարող է ստեղծվել»,-ասաց Վահե Հակոբյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.