Գորիսի փոխքաղաքապետ․ Ամիսներ շարունակ չեն կարողացել տեխնիկայի հարց լուծել
Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնում էինք Սև լճի խնդիրրը, մեկնաբանում էին, որ անբարենպաստ պայմաններ են և ամիսներ շարունակ չեն կարողացել համապատասխան տեխնիկայի հարց լուծել, որպեսզի մերոնք այնտեղ խրամատավորվեին, և ճիշտ դիրքերը կառուցեն, որ այսօրվա այդ խնդիրը չունենայինք։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն՝ անդրադառնալով Սև լճի տարածքում թշնամու՝ մի քանի կիլոմետր առաջխաղացմանը։
«Խնդիրն այն է, որ GPS-ով գծված տարածքից թուրքն առաջ է շարժվել։ Կոնկրետ Սև լճի հատվածում անցել է պետական սահմանը՝ առաջ գալով 3-4 կիլոմետր։ Այս պահին բանակցություններ են ընթանում։ Մի քիչ կասկածում եմ, որ թուրքին մենք կարողանանք հետ շպրտել, բայց հնարավոր է, որ հասկացնենք, թե իրենց տեղը որն է։ Բայց եթե ժամանակին հետևողական լինեին, այսօր այս խնդիրը չէր լինի։ Միայն ամբիոններից խոսելով չէ, պետք է հստակ գործ արվի, իսկ գործը թողած ամեն մեկն իր PR-ով է զբաղված, գլուխ գովելով ման են գալիս, թե անվտանգ է»,– ընդգծեց Հովսեփյանը։
Գորիսի փոխքաղաքապետը հավելեց նաև, թե ինքը տեղեկություն չունի՝ մարտեր ընթանալու մասին, ինչպես նաև, որ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։
Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հակառակորդը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.