Ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Վրաստանի վարչապետները
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել է տարանցիկ ներուժի զարգացումը, ինչպես նաև տրանսպորտային հանգույցների առավել արդյունավետ օգտագործումը:
«Մենք համագործակցության լայն օրակարգ ունենք, որը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում։ Այսօր հնարավորություն ունենք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված երկխոսությունը»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Պայմանավորվել են ավելի շատ ուշադրություն դարձնել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։
Նշվել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժի օգտագործման անհրաժեշտությունը: Քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված քայլերի շուրջ։
Փաշինյանը նշել է նաև, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու խորացումը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Երևանի արտաքին քաղաքական օրակարգում։
Իր հերթին Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ հայ գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել բարձր մակարդակով այցերի դինամիկան, ինչպես նաև նպաստել միջգերատեսչական սերտ համագործակցությանը:
«Չնայած մեր երկրների միջև առկա ինտենսիվ հարաբերություններին, դրանց զարգացման մեծ ներուժ կա, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ 2018 թ․-ի սեպտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստանին առաջարկել էր ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի: Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թ․-ին կազմել է 129,7 մլն դոլար: Սա 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ 150 մլն դոլար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.