Последние новости

Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ