Սյունիքի մարզպետ․ Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է։
«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը և ասաց, որ այս պահին բարձրանում է Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:
Մինչդեռ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարել էր, որ Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որևէ կրակոցի։
«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին»,- «Փաստինֆո»-ին ասել է Մենուա Հովսեփյանը։ Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ հակառակորդը Քելբաջարի կողմից է առաջ եկել Իշխանասար 200-ից ավելի զորքով և կտրել են մեր դիրքերը Հայաստան բերող ճանապարհից:
ՀՀ ՊՆ-ն ևս հաստատել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն, ինչով հերքվում է փաստացի Սյունիքի մարզպետի հայտարարությունը, թե հակառակորդը մոլորվել է։ Եթե մոլորվել են, ապա ինչ բանակցություններ են ընթանում՝ կարելի էր ուղղակի իրենց դեպի Ադրբեջան տանող ճանապարհը ցույց տալ, որ վերադառնան կամ էլ պարզապես որպես դիվերսանտներ կալանավորվեին։
Ակներև է, որ պաշտոնական լրահոսը 44 օրյա պատերազմից դասեր չքաղելով շարունակում է կեղծ ու իրարամերժ տեղեկատվության տրամադրումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 07:06
Министр иностранных дел Сирии Асад аш-Шейбани поднял в штаб-квартире ООН в Нью-Йорке новый флаг САР – зелено-бело-черный с тремя красными звездами.
-
2025-04-26 06:59
Фракция «Честь имею» инициировала проект заявления парламента Армении по случаю 80-летия победы в Великой Отечественной войне. Об этом сообщил в соцсетях депутат от фракции Тигран Абрамян.
-
2025-04-26 06:57
Религиозные лидеры и правозащитные организации осудили решение Ватиканского университета провести спонсируемую государством конференцию в Азербайджане, заявив, что мероприятие предоставило платформу азербайджанским историческим ревизионистам, которые пытаются стереть армянскую историю со «спорных территорий между двумя странами», сообщает The Christian Post.
-
2025-04-26 06:52
В Ереване подписано соглашение с компанией, которая займется внедрением системы биометрических паспортов и ID-карт в Армении.