ՀՀ ՊՆ․ Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` մայիսի 12–ին, որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ։
Նշենք` լուրեր էին շրջանառվում, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին բանակային կորպուսներում տագնապ է հայտարարվել։
«5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով այսօր 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.